Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Շաքիրի ծառայություններով։

Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն դեմ չէ նաև միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: 

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Շաքիրին թիմի կազմում 35 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։