«Սարագոսայի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն շուտով կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը:

As-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը մոտ է 6 մլն եվրոյով 17-ամյա ֆուտբոլսիտին ձեռք բերելուն: Գործարքի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Սպասվում է, որ «Արքայական ակումբը» պաշտպանին վարձակալության իրավունքներով 1 կամ 2 մրցաշրջան կթողնի «Սարագոսայում»:

Նշենք, որ Վալյեխոն ֆուտբոլի Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագն է, որը վերջերս դարձավ Евро-2015 (U-19)-ի հաղթող: