Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Marca-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսվում է մինչև 2020 թվականի ամառը:

Գործարքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունն ակումբը կանի մինչև օգոստոսի 23-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրի բարելավման դեպում պաշտպանն «Արքայական ակումբում» տարեկան 9 մլն եվրո կստանա:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ հետաքրքրություն էր ցուցաբերում Ռամոսի նկատմամբ: