Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Ես հավանում եմ Մխիթարյանի խաղաոճը: Նա եզրում ապահովում է պետք եղած արագությունը:

Ես գոհ եմ խաղի արդյունքից և մեր թիմի դինամիկ խաղից։ Պատասխան խաղում ավելի աչալուրջ կլինենք, քանի որ 1։0 հաշիվը հուսալի չէ»,- Տուխելի խոսքերը մեջբերում է espnfc.com-ը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հանդիպման՝ 14-րդ րոպեին խփված միակ գոլի փոխանցումը Հոֆմանին հենց Մխիթարյանն էր կատարել: