Երեկ Գյումրու «Շիրակը» մեկ տարով երկարածգել է պայմանագրերը դարպասապահներ Գոռ Էլյազյանի և Նորայր Աբրահամյանի, պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանի և Միլոշ Ստամենկովիչի, ինչպես նաև կիսապաշտպաններ Գոռ և Էդգար Մալաքյանների և Կարեն Ալեքսանյանի հետ։

Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրերը ուժի մեջ են լինելու մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

Չորս տարով երկարաձգվել են պայմանագրերը պաշտպաններ Արման Ասլանյանի և Արման Թադևոսյանի հետ։

Վերջիններիս հետ պայմանագիրերը կգործեն մինչև 2019թ. հուլիսի 31-ը։