«Տեներիֆեի» դարպասապահ Կարլոս Աբադը կշարունակի կարիերան Մադրիդի «Ռեալում»:

20-ամյա դարպասապահը մադրիդյան ակումբի կողմից վարձակալվել է 2 տարով՝ 2 մլն եվրոյով: 2017 թվականի ամռանը «Արքայական ակումբը» կարող է գնել դարպասապահի տրանսֆերային իրավունքները՝ վճարելով հավելյալ 3 մլն եվրո:

Սպասվում է, որ դարպասապահը հանդես կգա «Ռեալ Մադրիդի Կաստիլյայի» կազմում՝ Զինեդին Զիդանի ղեկավարությամբ: