Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան.

«Ես շատ հիսաթափված եմ այն բանից, որ այդպես էլ ոչ ոք ինձ հետ չխոսեց ապագայիս մասին: Առաջիկա շաբաթները ցույց կտան՝ կշարունակե՞մ խաղալ «Բորուսիայում», թե՞ ոչ»,— ասել է ֆուտբոլիստը՝ Bild-ի հետ հարցազրույցում:

27-ամյա գերմանացին անցած մրցաշրջանում ընդամենը 17 հանդիպման է մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ 236 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում՝ դառնալով 27 գոլի հեղինակ: