Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Գեղեցիկ ու տպավորիչ արարողության ժամանակ, սակայն, արտակարգ դեպքերից խուսափել չի հաջողվել:

Մարզադաշտի ետնամասում մեծ հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով արարողության վերջում ավելի մեծ հրավառությունը տեղի չի ունեցել:

Խնդիրներ են առաջացել նաև մասնակիցների անվանական վկայականներ տրամադրելու հարցում: Մարզիկների մեծ մասը շքերթի է դուրս եկել առանց բեյջերի, քանի որ հավատարմագրումն իրականացնողները կորցրել էին դրանք:

Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել Հայաստան ժամանած մարզիկների մոտ:

Մինչ խաղերի սկսվեը նույնպես արտակարգ դեպք էր գրանցվել. ԱՄՆ-ից ժամանած մարզիկ Լևոն Թովմասը Ծաղկաձոր մեկնելու ճանապարհին վթարի ենթարկվելով՝ մահացել էր: