Իրինա Շեյքից բաժանվելուց հետո Կրիշտիանո Ռոնալդուն ակտիվ փնտրտուքների մեջ է. սկզբում անծանոթ աղջկա հեռախոս գտավ և հրավիրեց նրան ժամադրության, հետո սոցկայքում նոր կրքեր բացահայտեց, հիմա էլ արխիվում մի տեսանյութ է հայտնաբերել, որը նախկինում չի հրապարակվել:

Խոսքը պաշտոնական վիդեոյի մասին է, որում Ռոնալդուն անօթևան մարդու կերպարանք է ընդունել և ուրախացրել իր փոքրիկ երկրպագուներից մեկին: