Կատալոնական «Բարսելոնան»  սեփական հարկի տակ հանդիպել է իտալական «Ռոմային»:

Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ կապտանռնագույնների հաղթանակով, ինչի արդյունքում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը  նվաճել է Ժոան Գամպերի գավաթը:

Գոլերը.

Նեյմար (26), Մեսսի (41), Ռակիտիչ (66):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Վերմալեն, Բարտրա, Մատյո, Մասկերանո, Ռակիտիչ, Ռաֆինյա, Մեսսի, Նեյմար, Սուարես:

«Ռոմա». Շչեսնի, Տորոսիդիս, Լեանդրո Կաստան, Յանգա Մբիվա, Սեյդու Կեյտա, Նայնգոան, Պյանիչ, Ֆլորենցի, Ժերվինյո, Յագո Ֆալկե, Դեստրո: