Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպել էր ավստրիական «Վոլֆսբերգերին»:

Հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով, դորտմունդցիների ջախջախիչ հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է 3 գոլի և գոլային 1 փոխանցման հեղինակ:

Գոլերը.

Մարկո Ռոյս (48), Պիեր-Էմենիկ Օբամեյանգ (64), Հենրիխ Մխիթարյան (73, 82, 86):