Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի և ակումբի միջև նոր պայմանագրի պայմանները, որոնք պաշտոնապես կհայտարարվեն հաջորդ շաբաթ:

Cadena COPE-ի հաղորդմամբ՝ 29-ամյա իսպանացին մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը կերկարագձի մինչև 2020 թվականը և յուրաքանչյուր մրցաշրջանի դիմաց կստանա 10 մլն եվրո:

Ներկա պահին Ռամոսն «Արքայական ակումբում» տարեկան 6 մլն է ստանում:

Հիշեցնենք, որ այս ամռանը պաշտպանին փորձում էր ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: