«Սևիլյայի» նորեկ Չիրո Իմմոբիլեն մեղադրել է Դորտմունդի «Բորուսիային» աջակցության բացակայության մեջ:

25-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբ էր տեղափոխվել 2014 թվականին, բայց այս ամռանը վարձակալվել էր «Սևիլյայի» կողմից: 

Իմմոբիլեն նաև նշել է, որ դորտմունդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տակտիկային քիչ ժամանակ էր հատկացնում.

«Ես ոչ մի աջակցություն չեմ ստացել «Բորուսիայից». ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքը: Այնպես որ նրանք պետք է կիսեն իմ անհաջող խաղի մեղքը: Ես գերմաներեն չգիտեմ և թիմակիցներիցս մեծ օգնություն էի սպասում: Բացի այդ, ես ինձ անհարմար էի զգում Գերմանիայում:

Կլոպը մոտիվացնում էր իր խաղացողներին, որպեսզի ստիպեր նրանց ի ցույց դնել ողջ հզորությունը, բայց տակտիկայի հարցում նա այնքան էլ նախանձախնդիր չէր: Նա լավ մարզիչ է, ՉԼ եզրափակչում պատահականորեն չեն հայտնվում», — ասել է Իմմոբիլեն՝ El Pais-ի հետ հարցազրույցում: