Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն փորձել է սոցկայքով ծանոթություն հաստատել ամերիկացի մոդել Մերեդիտ Միկելսոնի հետ: 

Ֆուտբոլիստն աղջկան անձնական հաղորդագրություն է ուղարկել՝ ամրացնելով նաև իր լուսանկարը, սակայն վերջում պարզել է, որ վերջինս ընդամենը 16 տարեկան է:

 

Իհարկե, ամերիկուհին, իր տարիքի համեմատ, շատ ավելի մեծ է երևում, սակայն Ֆուտբոլիստն ստիպված է եղել դադարեցնել նրա հետ շփումը, մանավանդ այն բանից հետո, երբ աղջիկը նրա հետ խոսակցությունը հրապարակել է թվիթերում` հետևյալ գրառմամբ. «Չգիտեմ՝ սա ինչպես է տեղի ունեցել, բայց ես դեմ չեմ»:

Ավելի ուշ գրառումը հեռացվել է սոցկայքից: