Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արտահայտել է Գերմանիայի առաջնության առաջին տուրում կայացած Դորտմունդի «Բորուսիա» - Մենխենգլադբախի «Բորուսիա» հանդիպման տպավորությունները.

«Դա ֆանտաստիկ հաղթանակ էր, փառահեղ թիմային խաղ և սուպեր երկրպագուներ», — գրել է Մխիթարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ այդ խաղում Տուխելի ղեկավարած թիմը հաղթեց 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ 33-րդ և 50-րդ րոպեներին խփած գնդակներով: