Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է մադրիդյան ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, իսկ 29-ամյա իսպանացու աշխատավարձը, ոչ պաշտոնական տվյալներով, կկազմի տարեկան 10 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Ռամոսի համար երկար ժամանակ պայքարում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն պաշտպանը նախընտրեց մնալ «Արքայական ակումբում»: