Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Նյու - Յորքում 16.7 մլն եվրո արժողությամբ բնակարան է գնել, հաղորդում է The New York Post-ը:

Իր այս քայլով պորտուգալացին կարծես ակնարկում է իր՝ ՄԼՍ հնարավոր տեղափոխության մասին:

Հավելենք, որ «Ոսկե գնդակի» տիրոջ պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ավարտվում է 2018 թվականին:

Նյու - Յորքում ֆուտբոլային երկու ակումբներ կան՝ «Նյու - Յորք Ռեդ Բուլսն» ու «Նյու - Յորք Սիթին»: