Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո Դորտմունդի «Բորուսիան» ընտրեց Հենրիխ Մխիթարյանին, քանի որ փնտրում էր տեխնիկապես լավ պատրաստված հարձակվողական ոճի կիսապաշտպանի։

Թոմաս Տուխելի ղեկավարությամբ Մխիթարյանը գերազանց է սկսել նոր մրցաշրջանը։

«Ես չունեմ մշտական տեղ մեկնարկային կազմում։ Ամեն մարզման և հանդիպման ժամանակ պետք է ամրագրեմ այդ տեղը»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում դորտմունդցիները  4։0 հաշվով հաղթեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ Մխիթարյանն այդ խաղում դուբլ ձևակերպեց։