Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մերժել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի խնդրանքը՝ այս ամռանը նոր հարձակվողի ձեռք բերելու վերաբերյալ:

Marca-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբն» այս մրցաշրջանում նույնպես հանդես կգա Ռոնալդու – Բենզեմա – Բեյլ հարձակվողական եռյակով: Իսկ նրանց փոխարինողների շարքում կլինեն Խեսեն և Մայորալը:

Հաղորդվում է նաև, որ մադրիդյան ակումբը կարող էին համալրել Ֆերնանդո Լյորենտեն և Ալվարո Մորատան: