Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այն նախատեսված է մինչև 2017 թվականի ամառը:

«Արքայական ակումբի» նախագահը 33-ամյա ֆուտբոլիստին ժամացույց է նվիրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ:

Հավելենք նաև, որ Իսպանիայի անցած առաջնությունում Պեպեն 27 հանդիպում է անցկացրել՝  դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: