ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել:

Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերը 39-րդ քայլում սպիտակներով պարտության է մատնել մրցաշարի գործող հաղթող, ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Առաջին տուրի ավարտին ձևավորվել է հետևյալ պատկերը.

Լևոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄն) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1