Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Սպորտինգի» հետ գոլազուրկ ոչ ոքին.

«Մինչմրցաշրջանային փուլում «Ռեալն» ապացուցել է, որ կարող է գոլեր խփել, բայց դա, իհարկե, մեզ համար արդարացում չէ: Մենք պետք է շարունակենք համառորեն աշխատել և հաղթենք յուրաքանչյուր խաղում:

Առաջին կեսը մեզ մոտ ընդհանրապես ձախողվեց, ընդմիջումից հետո վերահսկում էինք իրավիճակը, սակայն չկարողացանք օգտագործել ճիշտ պահերը:

Այժմ որևէ մեկին հաղթելն ավելի դժվար կլինի, թույլ խաղացողներ այլևս չկան», – նշել է Ռամոսը: