Պրոֆեսիոնալ բռնցքամարտի  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմին՝ թվիթերյան իր էջի միջոցով ։

«Արի մենամարտենք, Շտուրմ. հիմա կամ երբեք»,- գրել է հայ բռնցքամարտիկը։

Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համամիտ է հայ բռնցքամարտիկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ հետո կարող է ուշ լինել։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015 թվականին, ապա չի կայանա երբեք»;

Հավելենք, որ կայանալու դեպքում մենամարտը տիտղոսային չի լինի, քանի որ գերմանացին վարկանիշային 15-յակում չէ։