ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2014-15 մրցաշրջանի ընթացքում խփված լավագույն գոլերի քվեարկության արդյունքները:

Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բավարիայի» դարպասը խփած գոլը (39%): 

Իսկ ձայների 24 %-ն ստացել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը և հայտնվել 2-րդ հորիզոնականում: