Երեկ՝ օգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: 

Հայտնի դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Լրագրողներից մեկը հարց է ուղղել, թե ինչպե՞ս պետք է նա իրեն պահի նման իրավիճակում ու ի՞նչ կանի ՈւԵՖԱ-ն։

Ինչին կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն պատասխանել է.

«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից և ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»: 

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 22-ին երրորդ տուրի հանդիպումը Դորտմունդի «Բորուսիան» կանցկացնի Ադրբեջանում՝ ադրբեջանական «Գաբալայի» հետ: