Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վեց տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Ֆուտբոլսիտի նախորդ պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում էր 2017 թվականին:

Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստին վարձակալել էր պորտուգալական «Պորտուն»։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին՝ բրազիլական «Սան Պաուլուից»։