Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

As-ի փոխանցմամբ՝ «Ռեալն» ուշացրել է փաստաթղթերը և չի կարողացել ֆուտբոլիստի հայտը ներկայացնել այն դեպքում, երբ որոշ համաձայնագրեր արդեն ստորագրված էին:

Այսպիսով, երկարատև բանակցություններն օգուտ չտվեցին. Դե Խեան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Կեյլոր Նավասը՝ «Ռեալում»: