«Բարսելոնան» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոյին:

Կատալոնացիները մտադիր են 28-ամյա իասպանացուն ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ ՖԻՖԱ-ի՝ նոր ֆուտբոլիստներին գրանցելու արգելքը կհանվի ակումբի վրայից:

«Սելտայի» հետ պայմանագիր կնքելուց հետո Նոլիտոյի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 18-ից հասնելով 30 եվրոյի, բայց ակումբների միջև համաձայնության շնորհիվ կատալոնական ակումբն իրավունք ունի ձեռք բերել ֆուտբոլիստին 12-15 մլն-ով, տեղեկացնում է ESPN-ը: