2004 թվականին Ինդոնեզիայում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ 7-ամյա Մարտունիշան կորցրել էր մորն ու քույրերին, իսկ տղային հազիվ էին կարողացել փրկել՝ 3 շաբաթ տևած որոնումների արդյունքում:

Աղետից փրկված երեխան երեկ հնարավորություն է ունեցել հանդիպելու իր սիրելի ֆուտբոլիստին՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

«Ես կարծում եմ, որ մեծահասակներն ի վիճակի չեն տանելու այն, ինչ պատահել է այս տղայի հետ: Մենք պետք է հարգենք նրան, նա յուրահատուկ երեխա է», – ասել է Ռոնալդուն: