Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտնել է որդու ծանր հիվանդության մասին:

6-ամյա Ալֆոնսո Վիդալը ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման կարիք ունի, այդ մասին ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր էջում:

Ալֆոնսո Վիդալը բուժում կանցնի Թուրինում՝ մանկական էնդոկրինոլոգի հսկողությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վիդալը հեռացվեց Չիլիի հավաքականից և վերադարձավ Մյունխեն: