Բաքվում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Առաջին փուլում հայ շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները.

9. Լևոն Արոնյան - 120. Միխայել Վայդենկելեր (Լյուքսեմբուրգ),

44. Գաբրիել Սարգսյան - 85. Մատեուշ Բարտել (Լեհաստան),

101. Սամվել Տեր-Սահակյան - 28. Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան),

82. Հրանտ Մելքումյան - 47. Գատա Կամսկի (ԱՄՆ):

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը (112-րդ համար) առաջին փուլում ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, իսկ 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանալու է նոկաուտ մրցակարգով. պարտվողը դուրս է մնում պայքարից:

Մրցաշարը կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը, մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է: