Բաքվում այսօր մեկնարկեց Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկային խաղում սպիտակներով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգը ներկայացնող Միխայել Վայդենկելերի նկատմամբ: Հայ գրոսմայստերն առավելության հասավ 33-րդ քայլում:

Վաղը շախմատիստները կանցկացնեն երկրորդ դասական պարտիան, ոչ ոքի գրանցվելու դեպքում՝ կանցկացվի թայ-բրեյք: