Բաքվում երեկ մեկնարկեց  շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Առաջին փուլի առաջին դասական պարտիաներում Հայաստանի ներկայացուցիչները գրանցեցեին հետևյալ արդյունքները.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ էր տարել լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ:

Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի խաղաց լեհ Մատեուշ Բարտելի հետ:

Հրանտ Մելքումյանը սևերով առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ:

Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը սևերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, իսկ Վարուժան Հակոբյանը՝ սպիտակներով, չեխ Վիկտոր Լազնիցկայի հետ:

Հավելենք, որ առաջին փուլի երկրորդ դասական պարտիաները կկայանան այսօր: