ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի»՝ այս տարվա հավակնորդների ցանկը:

Լավագույնի կոչմանն այս տարի հավակնում են 25 երկրների 59 ֆուտբոլիստներ, որոնցից ՖԻՖԱ-ն կընտրի 23-ին: Եզրափակիչ փուլ կանցնեն 3 ֆուտբոլիստներ, իսկ լավագույնը կընտրվի լրագրողների և ազգային հավաքականների մարզիչների ու ավագների կողմից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդյունքները կամփոփվեն 2016թ. հունվարի 11-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն: