Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո այսօր Երեւանում առաջին անգամ մեկնարկեց վազքի միջազգային կիսամարաթոն՝ «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»:

 Միջոցառումը սկսվեց Հանրապետության հրապարակից, ներառելով  4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար: