Հայկական սպորտը մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Զանազանյանը:

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Իր փայլուն նվաճումներով նա իսկապես փառավոր էջեր է շնորհել մեր սպորտի պատմությանը:

Հանրային խորհրդում Հովհաննես Զանազանյանի ներկայությունն ու նրա անկեղծ, շիտակ դիրքորոշումները մշտապես եղել են դրական ազդակ խորհրդի գործունեության համար:

ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, մերձավորներին, նրա բոլոր երկրպագուներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան