Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի շտապում երկարաձգել համաձայնագիրն ակումբի հետ:

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ 23-ամյա բրազիլացին կասեցրել է կապտանռնագույնների հետ բանակցությունները, մինչև հարկերի հետ կապված իրավիճակը կհարթվի:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դատարանը Նեյմարից 47 մլն դոլար է առգրավել, քանի որ բրազիլացին կասկածվում է հարկերից խուսափելու մեջ:

Նշենք նաև, որ նեյմարի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2018 թվականին: