Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով մյունխենյան ակումբի վերջին 4 խաղերում 12 գոլի հեղինակ է դարձել, խոսել է Եվրո 2016-ի որակավորման փուլում Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ կայանալիք խաղերից ունեցած ակնկալիքներից.

«Երբ եկա հավաքական, բոլորն ինձ շնորհավորեցին, բայց իմ վերջին գոլերը հիմա արդեն նշանակություն չունեն: Իմ բոլոր մտքերը հիմա միայն Գլազգոյի մասին են: Մենք շատ մոտ ենք Եվրո 2016 մուտք գործելուն:

Իհարկե, ես լավ մարզավիճակում եմ, բայց դրա վրա չեմ կենտրոնանում: Առջևում շատ կարևոր հանգստյան օրեր են, և հույս ունեմ, որ մենք գործն ավարտին կհասցնենք»,- Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ՈՒԵՖ-ի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ 27-ամյա հարձակվողը 10 գոլով գլխավորում է Եվրո 2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուների ցուցակը: