Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: 

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը նվաճել է ոսկե մեդալը:

Երկամարտի 194 (88+106) կգ արդյունքով հայ ծանրորդուհին 1 կգ-ով գերազանցել է երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վերոնիկա Իվասյուկին:

Հիշեցնենք, որ առաջնության առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտում գրանցել էր 241 կգ (102+139) արդյունք՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Մարզպետ Մինասյանը նույն քաշային կարգում 227 կգ (107+120) արդյունքով երրորդն էր: