Մոսկվայում շատ եմ շփվում ֆուտբոլասերների, ոլորտի մասնագետների հետ.. Անկեղծ ասեմ՝ հաճելի է լսել, թե նրանք ինչպես են արտահայտվում մեր այն ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղում են Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայում:

Սակայն վերջին շրջանում դժգոհություններ եւ քննադատության մեծ ալիք է առաջացել՝ կապված Յուրա Մովսիսյանի խաղի հետ.. Մեծ առումով, կարելի է համաձայնել: Ուժերիս սահմաններում փորձում եմ համոզել, որ դա ժամանակավոր է :))

Բայց ինքս էլ հասկանում եմ, որ Յուրան աստիճանաբար զիջում է խաղային տեսանկյունից: Փոխարենը, ռուսներն ուղղակի հիացմունքով են խոսում Արաս Օզբիլիսի մասին! Ակամա հպարտանում ես, որ քո երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստի մասին հաճելի են արտահայտվում:

Ռուսներին դուր է գալիս նաեւ Էդգար Մանուչարյանը: Նրա մասին նույնպես, բավական ջերմ խոսքեր լսել եմ: Դե իսկ Բերեզովսկու մասին չասեմ :)) Ռոման Մոսկվայում եւ Ռուսաստանում հսկայական ճանաչում ու հարգանք ունի:

Ինչ եմ ուզում ասել.. Տղանե՛ր, ովքեր խաղում են Պրեմիեր-Լիգայում, եւ ովքեր կարող են խաղալ այստեղ...Ձեզ լավագույնս դրսեւորեք, որ մեր լեզուն էլ օտար հողում երկար լինի :))

Մենուա Մեհրաբյան - ֆեյսբուք։