Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը:

ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի հուլիսի 16-ից 24-ը: Մրցավայրի անունը եւ մասնակից երկրների ցանկը հայտնի կդառնան 2016թվականի հունվարին:

Հայաստանի երիտասարդական հավաքականն երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 2015 թվականին հայ բասկետբոլիստները B դիվիզիոնում անցկացրեցին 7 հանդիպում, որոնցից 3-ում հաղթեցին մրցակիցներին եւ 18 հավաքականների պայքարում գրավեցին 12-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայում 29-րդ տեղում է: