Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի 2016-ի մարտի 10-30-ը Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։ ՖԻԴԵ-ն հրապարակել է մրցաշարի բոլոր մասնակիցների անունները։

Աշխարհի չեմպիոնի հավակնորդի կոչման համար Արոնյանի դեմ կպայքարեն Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան)։

Մրցաշարի հիմնադրամը կկազմի մոտ 420 հազար եվրո: Իսկ հաղթողը Մագնուս Կարլսենի հետ կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։