«Այս տարի Մեսին մի քանի տիտղոս է նվաճել, հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում: Իսկ առանց թիմային նվաճումների անհատական մրցանակներ ստանալ հնարավոր չէ:

Հույս ունեմ, որ ապագայում նորից կնվաճեմ «Ոսկե գնդակը», կունենամ թիմային տիտղոսներ:

Մենք Մեսսիի հետ լավ հարաբերություններ ունենք: Իհարկե, մեզ ընկերներ չես անվանի, բայց հարգում ենք միմյանց»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ այս ամսվա վերջին կհրապարակվի «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակը, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2016-ի հունվարի 11-ին՝ Ցյուրիխում: