«Ինձ համար ավելի հեշտ կլիներ խաղալ անռանց սաղավարտի, բայց բժիշկն արգելել է հանել այն։ Դրանով ես վատ եմ լսում, քանի որ ականջներս լրիվ փակված են»,- չեխի խոսքերը մեջբերում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ Չեխը 2006 թվականին գլխի վնասվածք էր ստացել, որից հետո միշտ խաղում է պաշտպանիչ սաղավարտով։

Հավելենք նաև, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում դարպասապահը 12 հանդիպում է անցկացրել, որոնցից 6-ը՝ «չոր»։ Այս հանդիպումներին Չեխը 9 գնդակ է բաց թողել։