«Ինտերն» առաջվա նման մտադիր է ուժեղացնել կնտրոնական պաշտպանությունը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Gazzetta di Parma-ի փոխանցմամբ՝ Անդրեա Պիրլոյից («Նյու - Յորք Սիթի») և Լուկաս Բիլյայից («Լացիո») բացի, միլանյան ակումբի հետաքրքրության առանցքում է հայտնվել նաև «Բավարիայի» կիսապաշտպան Չավի Ալոնսոն։

Նշվում է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում երկարաձգել հաջորդ տարվա հունիսին լրացող պայմանագիրը 33-ամյա իսպանացու հետ։

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ալոնսոն «Բավարիայի» կազմում 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։