ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել է B խմբում հանդես եկող 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը:

Երկամարտի արդյունքում 2009 թվականի աշխարհի չեմպիոնը գրանցել է 230 կգ (105 կգ, 25 կգ) արդյունք և գրավել չորրորդ տեղը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կանանց մրցաշարում Աննա Գովելյանը (53 կգ) գրավել էր 28-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ: