Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»:

Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ կատալոնական ակումբի վստահ հաղթանակով:

Գոլերը.

Նեյմար (22, 53), Լուիս Սուարես (53), Լեոնել Մեսսի (90+1):

Հավելենք, որ սա Լուիս Էնրիկեի թիմի 11-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում և այժմ 9 կատալոնացիները միավորով առաջ են երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»: