Մադրիդի «Ռեալը» բանակցում է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ:

AS-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը եղել է Մադրիդում և Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Ռեալ» - «Խետաֆե» հանդիպմանը ստադիոնի օթյակից հետևել է Արքայական ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ։

Հավելենք, որ Լևանդովսկու գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին։