Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Քյոլնին»:

Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ տանտերերի անկանկալ հաղթանակով:

Գոլերը.

Սիմոն Ցոլեր (82), Անտոնի Մոդեստ (90) - Սոկրատիս Պապաստատոպուլոս (18):

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, խաղաց առանց փոխարինման և 18-րդ րոպեին դարձավ հյուրերի միակ գոլի փոխացման հեղինակը:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի սաները տարին ավարտեցին 38 միավորով և մրցաշարային աղյուսակում 2-րդն են: