Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը:

ESPN-ի փոխանցմամբ՝ 35-ամյա Աբրահամը մեքսիկացի բռնցքամարտիկի հետ կմենամարտի ապրիլի 9-ին:

Team Sauerland-ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ WBO-ի գրասենյակում աճուրդի է հանվել Աբրահամի մենամարտի անցկացումն ընդունելու հեղինակային իրավունքը, քանի որ մարտի կազմակերպիչները համաձայնության չեն եկել: